News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը հետ է մնում աստղագիտության միջազգային զարգացման միտումներից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը՝ նշելով, որ իրենք ակտիվորեն համագործակցում են միջազգային աստղագիտական կենտրոնների հետ:

«Մենք ակտիվ համագործակցում ենք միջազգային հանրության հետ, սակայն նրանից  համեմատական առումով Հայաստանը հետ է մնում, քանի որ պետությունը ներդրումներ չի կատարում ոլորտում»,- ասաց գիտաշխատողը:

Արեգ Միքայելյանը նշեց, որ Բյուրականի աստղադիտարանի առկա խոշոր ենթակառուցվածքները վերասարքավորման կարիք ունեն, քանի որ դրանք շուտով այլեւս չեն համապատասխանի միջազգային ստանդարտներին:

«Աշխարհը առաջ է գնում: Ինչքան էլ այնտեղ խոշոր սարքավորումներ կան, միեւնույն է` ավելի մեծերն են կառուցում, նրանց հետեւից հասնելը դժվար է: Թեկուզ մենք էլ մի փոքր առաջխաղացում ունենք, բայց դա ավելի քիչ է, քան նրանց առաջխաղացումը, ինչը վատ է»,- ասաց Միքայելյանը:

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահի խոսքով՝ աստղադիտարանը տարիքային խորը անդունդի մեջ է, քանի որ երիտասարդ գիտաշխատողները կամ արտագաղթում են, կամ աշխատանքի են անցնում ՏՏ ոլորտում:

«Հիմա երիտասարդները շատ քիչ են գալիս, միայն 1-2 երիտասարդ տարեկան կորողանում ենք Բյուրականում անդամագրել: Բայց համարյա այդքան էլ հեռանում են տարբեր պատճառներով գուցե եւ ավելի: Որոշ երիտասարդներ՝ հատկապես լավագույնները, մեկնում են արտասահման, մի փոքր տոկոսն էլ ՏՏ ոլորտում են աշխատանքի անցնում, որտեղ ավելի շատ են վճարում եւ ուղղակի պատվեր են կատարում, չեն ստեղծագործում, որտեղ երիտասարդների  մտավոր ունակությունները լիարժեքորեն չեն օգտագործվում: Ուղղակի գումարի համար գնում, աշխատում են»,- նշեց Արեգ Միքայելյանը: 

Անդրադառնալով 2014 թ. ձեռքբերումներին՝ նա նշեց, որ միջազգային երկու օլիմպիադաներում հայ պատանիները 2 արծաթե, 2 բրոնզե եւ 1 ոսկե մեդալ են շահել, իսկ Էդգար Վարդանյանը ճանաչվել է լավագույն աշակերտ:

Միքայելյանի խոսքով՝ Բյուրականում սկսել է իրականացվել հայ-ռուսական տիեզերական  էկէլոգիայի նախագիծ, որի շնյորհիվ որոշ ածխատակիցներ լրացուցիչ վարձատրվում են:

Անդրադառնալով 2015թ. սպասվող իրադարձություններին՝ Արեգ Միքայելյանը  նշեց, որ այս տարի սպասվում է Միջազգային աստղադիտական միության գլխավոր ասամբլեան, Եվրոպական համագումարը, «Աստղագիտությունը մշակույթում» Եվրոպական կազմակերպության տարեկան ժողովը: 2015թ. կնշվի նաեւ Վիկտոր Համբարձումյանի հիմնադրած «Աստղաֆիզիկա» ամսագրի 50-ամյակը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ