News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ինքը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանի կողմից մեծ պատրաստակամության ազդանշաններ են տեսել՝ Ուկրաինայում ճգնաժամը հաղթահարելու հարցում: Այս մասին գրում է Reuters-ը:

«Մենք կիսում ենք տպավորությունը, որ գոյություն ունեն որոշ տարրեր, որոնք կարող են մեզ թույլ տալ ավելի մեծ պատրաստակամություն տեսնել՝ Ռուսաստանի, նախագահ Պուտինի կողմից հակամարտությունը լուծելու հարցում»,- Կիեւում լրագրողներին ասել է Մոգերինին:

Սակայն, նրա խոսքով, անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանը կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ հրադադարի վերաբերյալ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ վերջին օրերին Ռուսաստանը «կառուցողական քայլեր» է ձեռնարկում՝ ուղղված Ուկրաինայում լարվածության թուլացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ