News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Քեսաբի վեաբերյալ շրջանառվող լուրերից անմիջապես հետո կապ է հաստատել շրջանի պատասխանատու մարմինների հետ:

Ինչպես տեղեկանում ենք Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից, Քեսաբի Քեսապի շրջանի պատասխանատուները վստահեցրել են Նորին Սրբությանը, որ վերջին ժամերի լրատվամիջոցների տված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը եւ հաստատել են, որ Քեսաբում իրավիճակը հանդարտ է: Նրանք միաժամանակ հայտնել են, որ այնուամենայնիվ, սահմանի թուրքական կողմում զինյալներ կան:

Նկատի ունենալով, որ շրջանառվող սխալ լուրերը նաեւ մտահոգություն են պատճառել Քեսաբի բնակիչներին, պատասխանատու մարմիններն աշխատանք են տանում հանդարտացնելու կացությունը եւ կասեցնելու ստեղծված անտեղի խուճապը:

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել Քեսաբի պատասխանատու մարմիններին` նրանց կատարած աչալուրջ աշխատանքի համար: Նորին Սրբությունը նաեւ կապ է հաստատել Բերիո հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանի հետ՝ քննարկելով Քեսաբի անցուդարձերը, փոխանցել հայրապետական օրհնություն  սիրիահայությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ