News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մենք` հայերս, տուժել ենք եւ շարունակում ենք տուժել ահաբեկչական գործողություններից: Այդ մասին ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

«Այսօր ավելին, քան երբեւէ մենք առերեսվում ենք ահաբեկչական խմբերի աննախադեպ ակտիվ գործողություններին: Փարիզյան ողբերգությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը: Սպանությունները ոչնչով չեն կարող արդարացված լինել: Եվ ցավալի է, որ աշխարհի ցանկացած վայրում առկա է այս խնդիրը` լինի դա Եվրոպա, Աֆրիկա, Ավստրալիա թե Ամերիկյան մայրցամաքները: Միջազգային հանրությունը պետք է համախմբի ուժերը` ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու համար միասնական ճակատ ստեղծելու նպատակով:

Մենք` հայերս, տուժել ենք եւ շարունակում ենք տուժել ահաբեկչական գործողություններից: 20րդ դարի սկզբում հայերը տարհանվեցին հայրենի հողերից` դատապարտվելով խոշտանգումների եւ մահվան, այդ թվում եւ սիրիական անապատներում: Այն քչերը, ովքեր կարողացան փրկվել, կառուցեցին այս նոր հողերում եկեղեցիներ եւ դպրոցներ, սակայն հարյուր տարի անց Հայոց Մեծ Եղեռնից փրկվածների ժառանգները դարձան այստեղ հաստատված ահաբեկչական խմբավորումների թիրախ: Քրիստոնյա եւ այլ փոքրամասնությունների նկատմամբ սկսվեցին բռնություններ, խոշտանգումներ, ի թիվս այլ բարբարոսությունների ավերակների վերածվեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին` Դեյր-էզ-Զորում, եւ Հալեպի հայկական եկեղեցին:

ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի կողմից կազմակերպվող խաղաղապահ գործողություններին մասնակցում է նաեւ Հայաստանը՝ այդպիսով փորձելով ապահովել խաղաղություն ոչ միայն այս տարածաշրջանում, այլեւ իր մասնաբաժինն է ներդնում աշխարհի տարբեր մասերում խաղաղության պահպանման համար: Ի հակադրություն դրան՝ Ադրբեջանը որդեգրել է մի մարտավարություն, որը բնորոշ է ահաբեկչական խմբավորումներին: Դրա ակնհայտ օրինակը հայ հասարակ գյուղացին էր` Կարեն Պետրոսյանը, ով սխալմամբ հայտնվելով Ադրբեջանի տարածքում՝ ձերբակալվեց, նվաստացվեց տեսախցիկների առջեւ, ինչը ահաբեկչական խմբավորումներին բնորոշ մարտավարություն է, եւ հաջորդ օրը հայտնաբերվեց «հանկարծակի» մահացած: Դեռ չեմ նշում Սաֆարովի դեպքը, այն մարդասպանի, ով փառավորվեց Ադրբեջանում միայն այն «հերոսության» համար, որ դաժանաբար սպանել էր քնած հայ դասընկերոջը:

Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների եւ միջազգային հանրության` ուժի չկիրառման եւ վստահության վրա հիմնված չափանիշները, այլեւ գործում է ի հակառակ դրանց՝ կրելով ամբողջ պատասխանատվությունը իրավիճակի թեժացման համար: Սա ցայտուն արտահայտում է, որ Ադրբեջանը դարձել է լուրջ սպառնալիք ոչ միայն Հարավային Կովկասի անվտանգության ու կայունության, այլեւ ավելի լայն շրջանակների համար: Հարգելի գործընկերներ, վաղուց արդեն ժամանակն է կրկին կոչ անել մեզ բոլորիս մի կողմ դնել մեր տարբերությունները եւ մեր ուժեղ բռունցքով դուրս մղել ահաբեկչությունը»,- նշել է Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ