News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական եռյակը առաջարկում է Գյումրիի ողբերգության հարցով խորհրդարանական լսումներ անցկացնել նոր ձեւաչափով: Այս մասին հունվարի 30-ին խորհրդարանական եռյակի նիստի ավարտին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Ըստ նրա՝ «այդ հանցագործությունը իրավական նորմերի սահմաններից դուրս է»: «Մենք նաեւ դեմ ենք, որպեսզի սա շոուի եւ տարբեր շահարկումների առիթ դառնա», - միաժամանակ վստահեցրել է պատգամավորը: Հակոբյանը նշել է, որ լսումներին անհրաժեշտ է ԱԳ նախարարի, ոստիկանապետի եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետի  մասնակցությունը: Պատգամավորը նաեւ հայտնել է, որ իրենք առաջարկում են խորհրդարանական լսումներ անցկացնել հաջորդ ուրբաթ:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ի առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված էին գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել էր:

Կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

Հունվարի 22-ին խորհրդարանական հանձնաժողովներն արդեն  Գյումրիի ողբերգության վերաբերյալ նիստ անցկացրել են, որի ընթացքում ելույթ էր ունեցել ՀՀ գլխավոր Դատախազ Գեւորգ Կոստանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ