News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում մի քիչ մտորելուց հետո որոշել են ցուցադրաբար սրել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։

Ադրբեջանական haqqin.az կայքի փոխանցմամբ, «Ադրբեջան» կառավարական թերթը հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, թե «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բռնապետ է, որը ուժեղ հեգեմոնիայի նախանշաններ է ցուցադրում»։ Թերթը նշում է, որ այսօր երկրները, որոնք ցանկանում են պահպանել իրենց ազգային իրավունքները, խոսքը  մասնավորապես իսլամական պետությունների մասին է, լուրջ ճնշումներին են ենթարկվում։

 «Այսօր Աֆղանստանի, Իրաքի, Լիբիայի, Սիրիայի, Եգիպտոսի եւ այլ երկրների ժողովուրդները «ժողովրդավարության» եւ «բարեկեցության» քողի տակ տարվող քաղաքականության ողբերգական հետեւանքների համար պետք է «շնորհակալ լինեն» պարոն Օբամային։ «Նվաճի՛ր Ուոլ սթրիթի» եւ Ֆերգյուսոնի դեպքերը, ինչպես նաեւ այլ փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ում մարդիկ չեն կարող ազատ արտահայտել իրենց կարծիքը։ Նրանց արգելում են բողոքել իշխող ռեժիմի դեմ, նրանք նույնիսկ չեն կարող պաշտպանել իրենց տարրական իրավունքները։ Ֆերգյուսոնի դեպքերը ցույց տվեցին, որ ճնշման տակ կարող են հայտնվել նույնիսկ լրագրողները, բլոգերները, փաստաբանները եւ իրավապաշտպանները։ Իր քննադատներին լռեցնելու պարոն Օբամայի սիրելի մեթոդը  ձերբակալությունն է, չնայած որ իր ելույթներում ամերիկացի նախագահը առաջ է անցնում բոլոր հայտնի իրավապաշտպաններին»,- գրել է պարբերականը։

«Ադրբեջան» թերթը հիշել է ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, որը ամերիկյան կառավարության կողմից քաղաքացիներին գաղտնալսելու մասին տեղեկությունների հրապարակումից հետո ստիպված է թաքնվել Ռուսաստանում իր կյանքը փրկելու համար։

Հոդվածի հեղինակները վստահ են, որ Օբաման «Ամերիկան աշխարհում համար առաջին պետությունն է» գաղափարի զոհն է դարձել։

«Անկասկած է, որ եթե նրա շարունակի իր հեգեմոն եւ բռնապետական կառավարումն ու արնախում քաղաքականությունը, ապա Ամերիկայի դեմ կհանի ողջ աշխարհը»,- ասված է հոդվածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ