News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՌԴ Իրկուտսկի շրջանում տղամարդը գրեթե կես տարի տանը պահել է իր կողմից հայտնաբերած հնագույն որսորդի մնացորդները, սակայն հետո, երբ դրանք սկսվել են փշուր-փշուր լինել, մտափոխվել է եւ դրանք հանձնել թանգարանին։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։

Տեղաբնակ Վլադիսլաս Օդեժկինը Անգարա գետի ափին շինարարություն իրականացնելիս ոսկորներ էր հայտնաբերել եւ ձեռքերով դուրս բերել հողի տակից։

Տղամարդը թանգարանին էր հանձնել որսորդի ամբողջովին պահպանված կմախքը, քարից եւ ոսկորից կազմված նետի գլխիկները, նիզակներն ու եռաժանին։ 

«Հնագույն մարդը թաղված է եղել գլուխը դեպի հյուսիս, ձախ կողքի վրա, դեմքով դեպի արեւելք, էմբրիոնի դիրքով։ Նրա գլխի մոտ հայտնաբերվել է եւս մի գանգ, որում պահվել էին բոլոր իրերը։ Հնարավոր է, նրան զոհաբերել են թաղման ժամանակ, ինչը թույլ է տալիս խոսել հուղարկավորման ծիսակարգային բնույթի մասին»,- նշել են թանգարանում՝ հավելելով, որ հավանաբար խոսքը նեոլիթի ժամանակաշրջանի կամ քարի դարի մարդու մասին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ