News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

А320-ի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը, որին կասկածում են ինքնաթիռը կանխամտածված կործանման տանելու մեջ, ավիաաղետից կարճ ժամանակ առաջ տեսողության հետ կապված խնդիրներ է ունեցել եւ դիմել է բուժօգնության:

New York Times-ը, վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած երկու աղբյուրի, գրում է, որ իշխանությունները չեն բացառում Լյուբիցի տեսողական խնդիրների եւ հոգեկան վիճակի միջեւ կապը:

Ավելի վաղ հետաքննության ձեռք բերած ապացույցները վկայում են, որ Լյուբիցը Germanwings ավիաընկերությունից թաքցրել է առողջական խնդիրները: Հաղորդվում էր նաեւ նրա, իբր, երկարատեւ դեպրեսիայի մասին, իսկ աղետից երկու շաբաթ առաջ օդաչուն բուժզննում է անցել Դյուսելդորֆի համալսարանական կլինիկայում:

Germanwings ավիաընկերության՝ Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղեւորվող Airbus A320 ինքնաթիռը կործանվել է մարտի 24-ին, Ֆրանսիայի հարավ-արեւելյան Ալպ շրջանում: Աղետի հետեւանքով 150 մարդ է զոհվել:

Մարսելի դատախազությունը մարտի 26-ին հայտարարել էր, որ երկրորդ օդաչուին կասկածում են ինքնաթիռը կանխամտածված կործանման տանելու մեջ: Մարտի 28-ին, սակայն, դատախազ Բրիս Ռոբենը հայտարարել է, որ Լյուբիցի գործողությունները որակել են որպես «ոչ կանխամտածված սպանություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ