News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարտական դիրքում փետրվարի 14-ին հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած կրտսեր սերժանտ Արման Օսիպյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ է ճանաչվել նրա եղբայրը՝ Արամայիս Օսիպյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին մահացածի հարազատները:

Նրանց փոխանցմամբ՝ իրենք հանդիպել են գործով քննիչի հետ, սակայն այս պահին որեւէ տեղեկատվություն տրամադրել չեն կարող՝ նախաքննության գաղտնիքից ելնելով:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից էլ մեզ հայտնեցին, որ գործով նախաքննությունը շարունակվում է եւ որպես մեղադրյալ՝ ներգրավված անձ չկա:

Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում փետրվարի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. փետրվարի 14-ին ժամը 04:40-ի սահմաններում N մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետեւանքով արձակված կրակահերթի արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Սերգեյի Օսիպյանը եւ մահացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ