News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 3-ին կայանալիք ընտրություններին հետեւելու են դիտորդներ Եվրոպայից եւ Ամերիկայից։ Այդ մասին Ստեփանակերտում կայացած ասուլիսում հայտարարել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ նշելով, որ ընտրությւոններին հետեւելու են ընդհանուր առմամբ 110 դիտորդներ։

Արզումանյանի խոսքով, ԼՂՀ ԱԺ 33 տեղերի համար պայքարելու են 42 թեկնածուներ՝ մեծամասնական ընտրակարգով եւ 164 թեկնածուներ՝ համամասնական ընտրակարգով։ Թեկնածուների 22,2 տոկոսը կանայք են։ Արզումանյանը նաեւ նշել է, որ նախորդ ընտրությունների համեմատ թեկնածուների թվն ավելացել է գրեթե կրկնակի։

Ընտրելու իրավունք ունեն 101 հազար 653 մարդ։ «Պետք է նշեմ, որ ընտրական իրավունք ունեցող անձանց թիվը եւս ավելացել է 3135-ով։ Դա նշանակում է, որ վաղը քվեարկությանը կմասնակցեն Արցախի բնակիչների 68 տոկոսը»։

Նա հույս է հայտնել, որ ընտրողները ակտիվություն կցուցաբերեն, նախորդ ընտրություններին մասնակցությունը կազմել է 67,8 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ