News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ընդհանուր առմամբ ԼՂՀ-ում ընտրական գործընթացը իրականացվել է միջազգային չափանիշներին համապատասխան, ինչը կարելի է ոչ միայն առաջընթաց համարել, այլեւ նախանշել որպես ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հստակ միաձուլում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այս մասին ասված է Եվրախորհրդարանում Արցախի խմբի պատվիրակության՝ ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններին իրականացրած դիտորդական առաքելության վերաբերյալ նախնական հաշվետվության մեջ:

Նախաբան

Ընդունելով ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հրավերը` Եվրոպական խորհրդարանի Արցախի խումբը որոշեց պատվիրակություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ 2015 թվականի մայիսի 3-ին նախանշված խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով:

Թեեւ Լեռնային Ղարաբաղի չճանաչված կարգավիճակի պատճառով Եվրոպական խորհրդարանի կամ ԵԱՀԿ-ի կողմից պաշտոնական դիտորդական առաքելության բացակայելու էր, Խումբը որոշեց ներկա գտնվել եւ գնահատել ընտրական գործընթացը: Մասնավորապես, ուղենշային համարվեցին երկրի դրական առաջընթացը, ինչպես նաեւ ժողովրդավարական ուղով ընթանալու, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության սկզբունքների հանդեպ ստանձնած հանձնառության պահպանումը՝ հռչակված 1991 թվականին:

Եվրոպական խորհրդարանում Արցախ խմբի նախագահ Ֆրանկ Էնգելը ղեկավարում էր պատվիրակությունը, որը կազմված էր ԵԽ պատգամավորներից եւ ուղեկցող անձնակազմից: Պատվիրակությունն իրականացրեց իր գործունեությունը մայիսի 2-4-ը՝ գործակցելով ԵՄ անդամ երկրների այլ խորհրդարանականների հետ:

Իր կարճատեւ դիտորդական առաքելությունը պատվիրակությունը իրականացրեց համաձայն Եվրոպական խորհրդարանի գործելակերպի՝ նախ հանդիպելով բոլոր թեկնածուներին, ապա շրջելով ավելի քան 20 ընտրատեղամասում, հետեւելով որոշ ընտրատեղամասերի բացմանը, քվեաթերթիկների հաշվարկմանը եւ ընտրատեղամասերի փակմանը:

Եզրակացություններ

Հարցազրույցներ քաղաքական կուսակցությունների հետ

Քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը նշեց, որ ընտրարշավի ընթացքում Ընտրական օրենսգրքի պահանջների էական խախտումներ չեն արձանագրվել, իսկ ընտրություններին մասնակից 7 կուսակցությունների համար ապահովվել են հավասար մրցակցային պայմաններ: Քաղաքական բոլոր ուժերը ընտրություններին մասնակցելու գրանցումը կատարել են առանց դժվարությունների, ԶԼՄ-ներում եւ հանրային տարածքներում ապահովված են եղել քարոզչական նյութեր տեղադրելու հասանելիությամբ, ինչպես նաեւ՝ հանրային վայրերում հանդիպումներ իրականացնելու հնարավորությամբ։ Հարկ ենք համարում նշել, որ 6-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցել է 3 նորաստեղծ կուսակցություն:

Այսուհանդերձ, կուսակցություններից մեկը նշեց ընտրարշավի ընթացքում որոշ թեկնածուների կողմից ծառայողական մեքենաներ օգտագործելու հանգամանքը: Մեկ այլ կուսակցություն տեղեկացրեց զրպարտության մասով իրավական վարույթ սկսելու եւ կիրառված ճնշումների արդյունքնում կուսակցության համար վարձակալած գրասենյակից զրկվելու առթիվ մեկ այլ գործ հարուցելու մասին:

Քվեարկության  օրը

Քաղաքական ուժերի մեծ մասի, ինչպես նաեւ մեծամասնական  ընտրակարգով առաջադրված թեկնածուների վստահված անձինք ներկա են եղել բոլոր ընտրատեղամասերում: Ոչ վստահված անձինք, եւ ոչ էլ ընտրողները ընտրական օրենսգրքի խախտումներ չեն արձանագրել: Ընտրողներին թույլատրվել է քվեարկել բացառապես այն ընտրատեղամասերում, որտեղ նրանք գրանցված են եղել: Քվեարկության գործընթացները լավ կազմակերպված են եղել եւ սահուն են ընթացել դիտարկման համար պատահականության սկզբունքով ընտրված ընտրատեղամասերում: Քվեախցիկները բավակաչափ մեկուսացված են եղել ընտրական գործընթացի համար, իսկ քվեատուփերը պատշաճ կերպով կնքված եւ կապարակնքված են եղել: Ընտրական հանձնաժողովները լիովին եւ բացարձակ թափանցիկությամբ են համագործակցել դիտորդների հետ: Ընտրատեղամասերում պատվիրակությանը չի զեկուցվել քարոզչության, բռնության կամ սպառնալիքի որեւէ դեպքի մասին: Ընտրատեղամասերում ինքնությունը չհաստատված անձանց ներկայություն չի արձանագրվել:

Վերջաբան

Ընդհանուր առմամբ ընտրական գործընթացը իրականացվել է միջազգային չափանիշներին համապատասխան, ինչը կարելի է ոչ միայն առաջընթաց համարել, այլեւ նախանշել որպես ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հստակ միաձուլում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում:

Այս ընտրություններին մասնակցել են ընտրողների շուրջ 71%-ը, ինչն ավելի բարձր ցուցանիշ է, քան ԵՄ մի շարք երկրների ընտրողների մասնակցության ցուցանիշը։ Ընտրական գործընթացների որակը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարության սկզբունքներին, եւ ապացուցում է ԼՂՀ ինստիտուտների օրինականությունը:

Դիտորդական առաքելությունն իր երախտագիտությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանություններին ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու ընթացքում բացարձակ թափանցիկության եւ բաց համագործակցության պայմաններում լիակատար աջակցություն ցուցաբերելու համար:

Եվ վերջապես, Եվրոպական խորհրդարանում Արցախ խումբը իր շնորհակալությունն է հայտնում «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությանը դիտորդական առաքելության նախապատրաստման եւ իրագործման ընթացքում վճռական եւ անմնացորդ աջակցության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր. Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Ղարաբաղում ընտրությունների անցկացմանը
ԼՂՀ Պաշտպանության բանակը արեց հնարավորը, որպեսզի ապահովի բնակչության խաղաղ քվեարկությունը...
Արցախի ԿԸՀ-ն հաստատել է կուսակցությունների մանդատների թիվը
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին...
Ալավերդյան. ԼՂՀ ընտրությունները կարող են օրինակ դառնալ եվրոպական երկրների համար
ԼՂՀ բնակիչը վստահ է, որ իր ձայնից է կախված երկրում ընտրությունների արդյունքը...
Ղարաբաղը ծաղկում է մարդու իրավունքների տեսակետից. Փորձագետ Քալիֆորնիայից
Մենք ուզում ենք ԼՂՀ ԿԸՀ-ին եւ երկրի ղեկավարությանը մի քանի առաջարկներ ներկայացնել, որոնք թույլ կտան բարելավել այդ պայմանները…
Գեղամ Բաղդասարյան. ԼՂՀ-ում այս ընտրությունները նախորդից մրցակցային էին
Իշխանություն ձեւավորելը բավականին տեւական գործընթաց է, եւ չի կարելի սահմանափակվել միայն ընտրարշավի մեկ ամսով…
Լեռնային Ղարաբաղն, իրականում, ժողովրդավարական երկիր է. փորձագետ ԱՄՆ-ից
Նրանք ընտրական գործընթացը բարելավելու ուղիներ են որոնում: Դա օգնում է ԼՂ բնակչությանը համոզել մյուսներին, որ իրենք իրականում անկախ պետություն են…
Ամենաշատ