News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հակոնեում շարունակվող հրաբխային ցնցումների հետ կապված, ճապոնական Կանագավա պրեֆեկտուրայի իշխանությունները սահմանափակել են զբոսաշրջիկների շրջանում մեծ ճանաչում վայելող մի քանի վայրեր մուտքը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, մասնագետները մտավախություն ունեն, որ հրաբխային գազերի արտանետումները, որոնք տեղի են ունենում ցնցումների ազդեցությամբ, կարող են վնասել այցելուներին:

Նշենք, որ Հակոնե լեռան շրջանում հրաբխային երկրաշարժերի հաճախականության աճ է գրանցվել ապրիլի 26-ին: Կանագավա պրեֆեկտուրայի հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն, ապրիլի 26-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում մասնագետներն ավելի քան 790 ցնցում են արձանագրել:

Որպես կանոն, դրանց ուժգնությունը չի գերազանցել 2.6 մագնիտուդը: Մայիսի 5-ին տեղական ժամանակով 18:00-ին 2.2-2.6 մագնիտուդով 162 ստորգետնյա ցնցում է գրանցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ