News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Չնայած բոլոր հայտարարություններին` պնդում եմ, որ ԵՏՄ անդամակցությունն ու Արեւելյան գործընկերության գոտում լիարժեքորեն քաղաքական գործունեություն ծավալելն անհամատեղելի են»,- «168 ժամ» թերթի հետ զրույցում ասաց ուկրաինացի հեղինակավոր հրապարակախոս-վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը` անդրադառնալով Ռիգայում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովից ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ դրական սպասելիքներին եւ շրջանառության մեջ դրված տեղեկություններին, թե Ռիգայում կհայտարարվի Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր համաձայնագրի շուրջ պաշտոնական բանակցություններ սկսելու մասին:

Նրա խոսքով՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, հատկապես՝ ՀՀ նախագահը խաբում է իր ժողովրդին, եթե հայտարարում է, որ Հայաստանը Եվրոպական միությանը տարբեր մակարդակներով ինտեգրվելու կամ ասոցացվելու հնարավորություն ունի: Վիտալի Պորտնիկովը պնդում է՝ դա հնարավոր չէ: «Այն երկրները, որոնք արդեն միացել են Եվրասիական տնտեսական միությանը, որոշակի սահմանափակ կանոնների ներքո կարող են գործել այլ երկրների ու միությունների հետ, սրանք բոլորովին անհամատեղելի երկու ինտեգրացիոն գործընթացներ են: Ուստի այն երկիրը, որը միացել է Եվրասիական տնտեսական միությանը, կարող է մոռանալ Եվրոպական միության մասին վերջնականապես, քանի դեռ չի լքել այդ միավորումը: Կարծում եմ, որ ՀՀ նախագահն իր ընտրությունն արդեն կատարել է, այն է՝ տնտեսական ինտեգրացիան Ռուսաստանի հետ:

Եվրոպական միության հետ տնտեսական, քաղաքական ինտեգրացիա Հայաստանը չի կարող ունենալ, քանի դեռ երկրի նոր իշխանությունները նոր որոշում չընդունեն եւ չլքեն այդ միությունը»,- ասաց Վիտալի Պորտնիկովը` ակնարկելով, որ նույնիսկ որոշակի համաձայնագրի ստորագրման դեպքում Հայաստանը բարեփոխումներ իրականացնելու, եվրոպական արժեհամակարգին ինտեգրվելու հնարավորություն չի ունենա, քանի որ միացել է այլ արժեհամակարգի կրող Եվրասիական տնտեսական միությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ