News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի դպրոցն այս տարի 1 շրջանավարտ է ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդավանքի  գյուղապետ Գարեգին Կոստանդյանը՝ նշելով, որ Վերջին զանգի միջոցառում, այնուամենայնիվ, եղել է:

«Մեր շրջանավարտին՝ Նադեժդային, օգնեցին ցածր դասարանների աշակերտները, արտասանեցին, երգեցին, պարեցին, որպեսզի այդ աշակերտի համար հեշտ լինի»,-ասաց գյուղի ակումբավար Արեւ Հարությունյանը՝ նշելով, որ միջոցառմանը մասնակցել են գյուղացիները, ծնողները, ուսուցիչները:

Ակումբավարը նշեց, որ Վերջին զանգի միջոցառումները գյուղի միակ շրջանավարտի համար դրանով ավարտվեցին. «Վերջին զանգին նվերներ չկային, միայն ծաղիկներ կային ուսուցչի համար»։

Արեւ Հարությունյանը նաեւ նշեց, որ գյուղի դպրոցում 12 աշակերտ է սովորում, ամեն դասարանում` ամենաշատը 4 աշակերտ:

Տպել
Ամենաշատ