News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման պայքարող ցուցարարները վաղը երեկոյան, ժամը 18-ին մեծ հավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում։

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին հայտնեց, որ վաղը ժամը 18-ին ցուցարարները մեծ հավաք են անելու,  համազգային մոբիլիզացիա են հրավիրել։ «Կխնդրեմ ոստիկաններին գիշերը որեւէ քայլի չդիմել, պահպանել հանգստություն եւ որեւէ խոչընդոտի չդիմել։ Մեր պահանջը ի սկզբանե եղել է չեղարկելը, որը չի կատարվել»,- նշեց նա։

Ցուցարարների պահանջը անակնկալի էր բերել Երեւանի փոխոստիկանապետին, որը պնդեց, որ իրենք որեւէ բռնության չեն ուզում դիմել։ Նորից հայտարարեց, թե հավաքը անօրինական է, հորդորեց դադարեցնել հավաքը՝ հակառակ դեպքում ոստիկանությունը կվերականգնի հասարակական կարգը։

Ցուցարարները, բնականաբար, հայտարարեցին, որ իրենց հավաքը օրինական է, սահմանադրական եւ շարունակելու են խաղաղ նստացույցը։

Այս պահին ակցիան շարունակվում է՝ չնյածա տեղացող անձրեւին։ Եկել են նաեւ հայտնի անձինք, պատգամավորներ, որոնք կրկին կենդանի պատ են կազմելու ոստիկանների եւ ցուցարարների միջեւ՝ թույլ չտալու բախումներ։ 

Նշենք, որ Բաղրամյան պողոտայում արդեն վեցերորդ օրն է, շարունակվում է բողոքի ակցիան, ցուցարարները այսօր մերժել են Սերժ Սարգսյանի առաջարկները։

Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ