News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող եւ օրեր շարունակ Բաղրամյան պողոտան փակած մի խումբ ցուցարարներ «Ոչ թալանին» նախաձեռնության որոշմամբ այժմ հավաք են անում Ազատության հրապարակում:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ցուցարարներն այստեղ են տեղափոխվել անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը  հայտարարել էր, որ ոստիկանական մեթոդներով ցուցարարների կամքին հակառակ նրանց կհեռացնեն Բաղրամյան պողոտայից:

«Ես Բաղրամյանում վտանգ զգացի, բացի դա պետք է լինել կազմակերպիչների կողքին եւ որոշել հետագա անելիքները եւ խաղաղ մեթոդներով շարունակել պայքարը: Բաղրամյանում մնացել են միայն զոռբաները: Այնտեղ շուտով պատերազմ է սկսվելու»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ավելի վաղ կոչ էր արել Բաղրամյան պողոտայում հավաքվածներին գալ Ազատության հրապարակ եւ այն վերածել վրանային ավանի, քանի որ պայքարի տրամաբանությունը դա է հուշում։ Նա նաեւ նշել էր, թե Բաղրամյան պողոտայում սադրիչներ կան, որոնք իրենց քաղաքացիական պահանջը վերածել են քաղաքական պահանջի։

Ազատության հրապարակում գտնվող ցուցարարների մի խումբ էլ՝ Մաքսիմ Սարգսյանի գլխավորությամբ, ուղեւորվել է Բաղրամյան պողոտա՝ խոսելու ցուցարարների հետ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ