News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եթե ոստիկանությունը որոշեր գործողություն իրականացնել Բաղրամյան պողոտայում, աղբամանների առկայությանը չէր նայի: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, Բաղրամյան պողոտայում ցուցարարներին դիմելով հայտարարեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: (ֆոտոռեպորտաժ)

Պնդմանը, որ «Սանիտեք»ընկերությունը պահանջում է իրեն պատկանող աղբամանները եւ այդ հարցով քրեական գործ է հարուցվել, ակտիվիստներից մեկը հարցով դիմեց Օսիպյանին, թե եթե այդ աղբամանները տանեն, կարո՞ղ են դրա փոխարեն այլ առարկաներով, ասենք պարկերով բարիկադներ կառուցել, որպեսզի պաշտպանվեն ջրցան մեքենաներից եւ այլ տեխնիկայից, Երեւանի փոխոստիկանապետը պատասխանեց. «Եթե ոստիկանությունը որոշեր նման քայլի գնալ, աղբամաններին չէր նայի: «Աղբամանները խոչընդոտ չեն կարող լինել»,-ասաց նա:

Օսիպյանի խոսքով, իրենք թույլ չեն տա որեւէ այլ առարկաներով նորից բարիկադ կառուցել:

Բաղրամյան պողոտայում ակտիվիստներից Հմայակ Մկրտչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ, այո, եթե ոստիկանությունը ցանկանա ազատել Բաղրամյան պողոտան, իրենց տրորելով էլ կանցնի: «Բայց աղբամանների առկայությունը մեզ համար հոգեբանական պատնեշ է: Եթե մենք դրանք հանենք, կկոտրվենք»,-ասաց նա:

Հունիսի 22-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը: Հունիսի 28-ին ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ