News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը համարում է այդ պետության ներքին գործը եւ վստահություն է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները կհարթեն ստեղծված իրավիճակը ժողովրդավարական ոգով։ Այս մասին նա հայտարարել է Մինսկում Արեւելյան գործընկերության ոչ ֆորմալ նախարարական երկխոսության 5-րդ փուլի ավարտին։

Հարցին, թե կարող է արդյոք ՀԱՊԿ-ը որեւէ կերպ ազդել Հայաստանում տիրող իրավիճակի վրա, Մակեյը պատասխանել է, որ այդ հարցը իր մոտ տարակուսանք է առաջացնում, իսկ Հայաստանում տիրող իրավիճակը պետք չէ դրամայի վերածել։ «Այո, կառավարությունը ցանկանում էր որոշ միջոցներ ձեռնարկել, որոնք առաջ բերեցին բնակչության դժգոհությունը»,-փոխանցում է TYT. By-ն։

«Բայց բոլորին շատ պարզ է, որ երկրի ղեկավարությունը պատրաստ է գնալ երկխոսության։ Եթե նրանք, ովքեր ցույցի են դուրս գալիս, չեն ընդունում դա, դա նրանց խնդիրն է։ Բայց ես վստահ եմ, որ իրավիճակը կհարթվի»,- հավելել է արտգործնախարարը եւ նշել, որ դա Հայաստանի ներքին գործն է։

«Ես հիմա հստակ չեմ կարող հիշել ՀԱՊԿ կանոնակարգի դրույթները, որոնց համաձայն՝ թույլատրվում է այս կամ այն երկրին ռազմական օգնություն ցուցաբերել, բայց ես կարծում եմ, որ այդ Կանոնակարգը սահմանում է, որ օգնությունը ցուցաբերվում է միայն արտաքին վտանգի եւ պետության կողմից համապատասխան խնդրանքի առկայության դեպքում»,-ասել է Մակեյը։

Իր հերթին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքին ի պատասխան՝ ՀՀ կառավարությունը որոշել է ընկերությունում անկախ աուդիտ անցկացնել։ «Աուդիտի ընթացքում կառավարությունն իր վրա է վերցնում սակագնի բարձրացման հետեւանքով առաջացած գումարի տարբերությունը»,- հայտարարել է Նալբանդյանը եւ  նշել, որ Հայաստանում ժողովրդավարական գործընթացը շարունակվելու է, եւ մարդու իրավունքները պաշտպանվելու են։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ