News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Ստամբուլյան արձանագրության՝ խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասով արդյունավետ քննության իրականացման եւ փաստաթղթավորման մասին ձեռնարկի հեղինակներից մեկը գտնվում է Երեւանում՝ պետական եւ մասնավոր ոլորտի ավելի քան 30 մասնագետների համար անցկացնելու դասընթաց:

«Մենք շատ ոգեւորված ենք Երեւանում տեսնելով Ստամբուլյան արձանագրության հեղինակներից մեկին` միջազգային դատաբժշկական փորձագետ Օնդեր Օզկալիպսին եւ մյուս միջազգային հայտնի փորձագետներին, որոնք Երեւան են ժամանել ուսուցանելու խոշտանգումների դեմ պայքարելու վերաբերյալ հիմունքները,- ասաց ԸԻԿ գրասենյակի տնօրենը եւ դասընթացի համակարգողներից մեկը` Քրիստինա Գեւորգյանը:

«Սա կարող է շրջադարձային կետ դառնալ տարածաշրջանում արմատախիլ անելու խոշտանգումները եւ վատ վերաբերմունքի երեւույթը եւ մեծ օգնություն դառնա մեր ընթացիկ աշխատանքների համար»,-ասել է նա:

Դասընթացն անցկացվեց Երեւանի «Դը Սայն» հյուրանոցում, որը համատեղ կազմակերպվել էր ԸԻԿ-ի եւ Խոշտանգումների զոհերի վերականգնողական կենտրոնի («Էմփաթիա», Վրաստան) կազմակերպությունների կողմից՝ ԵՄ կողմից հովանավորվող «Կովկասյան Հակա-խոշտանգումների ցանց. Բազմա-վերականգնողական ծառայություններ խոշտանգումների զոհերի համար եւ անպատժելիության դեմ պայքար» ծրագրի  շրջանակներում:

Միջոցառմանը մասնակցել են դատական բժիշկներ, հոգեբույժներ, հոգեբաններ եւ իրավաբաններ, բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի եւ հասարակական դիտորդական խմբերի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանց համար անցկացվեցին տարբեր ուսուցումներ եւ պրակտիկ աշխատանքներ՝ փոխանցելով խոշտանգումների դեպքերն արձանագրելու եւ պատշաճ բժշկաիրավական հաշվետվություններ կազմելու հմտությունները:

Միջոցառմանը հրավիրված էին փորձագետներ` Մարիամ Ջիշկարիանին, բժիշկ-հոգեբույժ, ՀՎԿԽ/«ԷՄՓԱԹԻԱ», Վրաստան; Ջեյմս Լին, իրավաբան` IRCT; դոկտոր Օնդեր Օզկալիպսին, միջազգային դատաբժշկական փորձագետ; Ջորջ Բերուլավան, փորձա-գետ/հոգեբույժ, ՀՎԿԽ/«ԷՄՓԱԹԻԱ», Վրաստան; իրավաբաններ` Օթարի Կվաչաձեն եւ Նաթիա Իմնաձեն, ՀՎԿԽ/«ԷՄՓԱԹԻԱ»:

Դասընթացը հաջորդեց ՄԱԿ-ի կոնվենցիայով հռչակված խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան` հունիսի 26-ին նվիրված միջոցառմանը, որտեղ դատապարտվել էր 2015 թվականի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում խաղաղ նստացույցի մասնակիցների նկատմամբ Ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները:

«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք խոշտանգումները բացառելու նպատակին հասնելու համար,- ասաց ԸԻԿ նախագահ Միքայել Արամյանը,- սակայն այսօրվանից ավելի հարմար պահ չկա՝ հանցագործներին արդարադատության առջեւ կանգնեցնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ