News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երբ Դաշնային Խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարեց, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ անցկացվող ցույցերը համապատասխանում են արեւմտյան տերությունների կողմից ֆինանսավորվող գունավոր հեղափոխության սցենարին, բազմաթիվ մեկնաբաններ շտապեցին Երեւանում տիրող ճգնաժամը համեմատել 2014 թվականի Կիեւի ցույցերի հետ, որոնք հանգեցրին ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությանը: Սակայն Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերն ավելի շատ կապված են երկրում տիրող տնտեսական ընդհանուր իրավիճակի հետ, քան արտասահմանյան երկրների միջեւ բախումների: Oilprice.com-ում հրապարակված հոդվածում նման կարծիք է հայտնել Բուլղարիայի Ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնի էներգետիկ հարցերի վերլուծաբան Մարտին Վլադիմիրովը:

«Չնայած հոսանքի սակագինը չափազանց բարձրացնելու առաջարկի հետեւում կանգնած է էլեկտրաէներգիա մատակարարող «Հայաստանի Էլցանցեր» ընկերությունը, որը հարյուր տոկոսով ղեկավարվում է ռուսական պետական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի կողմից, հայ ակտիվիստները հերքում են կարծիքը, որ ցույցերն ուղղված են Ռուսաստանի դեմ: Նրանք ընդամենը պահանջում են դադարեցնել էներգետիկ ոլորտում տարածված կոռուպցիոն պրակտիկան, ինչն էլ, ի վերջո, սակագնի բարձրացման իրական պատճառն է»,- գրել է նա:

Վերլուծաբանի կարծիքով, ինչպես հետխորհրդային մյուս երկրներում, ՀԷՑ-ը շարունակում է զգալիորեն վատ կառավարվող ձեռնարկություն մնալ: «Դա հաստատվեց վերջին ուսումնասիրության ժամանակ, երբ էներգետիկ կարգավորողը հայտնաբերեց, որ մատակակարողներն ու վաճառականները հաճախ ստվերային միջնորդների են օգտագործում՝ էներգետիկ մենեջերներին ստիպելով ուռճացնել ծախսերը կամ գողանալ էլեկտրականությունը: Էներգետիկայի նախարարության տվյալներով, դա հանգեցրեց վերջին երեք տարիների ընթացքում ավելի քան 70 մլն եվրոյի չափով կորուստների: Ընկերության ընդհանուր պարտքը հասավ 250 մլն դոլարի»,- նշվում է հոդվածում:

Մարտին Վլադիմիրովն ընդգծում է, որ, ցույցի ակտիվիստների խոսքով, ակցիաները հակառուսական բնույթ չունեն եւ մարդկանց գլխավոր պահանջն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին կառավարության որոշումը չեղյալ հայտարարելն է:

«Թվում է՝ ցուցարարները վճռական են փողոցում մնալու հարցում: Բարեփոխումների իրականացնելու հարցում կառավարության ունակության հանդեպ խորն անվստահությունը կարող է ռեժիմի փոփոխության համար ազդակ ստեղծել: Դա այն է, ինչից ամենաշատն են վախենում Մոսկվայում, որը Հայաստանի ներկա ղեկավարությանը կարեւոր դաշնակից է համարում իր հետնաբակում: Ռուսաստանը կովկասյան փոքրիկ այդ պետությունում կարողացավ իր ազդեցությունը պահպանել տնտեսության առանցքային ոլորտների հանդեպ վերահսկողությունն ընդլայնելու ճանապարհով»,- կարծում է Վլադիմիրովը:

Վերլուծաբանը նաեւ կարծում է, որ եթե Երեւանում «պահակախմբի փոփոխություն լինի», հաստատված կապերը, որոնք այդքան լավ ծառայում են Մոսկվային, կարող են քանդվել: «Զարմանալի չէ, որ, 2014 թվականի սկզբին տեղի ունեցած ուկրաինական Մայդանի հետեւանքների նման, Մոսկվայի քարոզչությունը Երեւանի փողոցներում անցկացվող բողոքի ակցիաները ներկայացրեց որպես Արեւմուտքի դավադրություն՝ նպատակ ունենալով խափանել Մոսկվայի ազդեցությունը»,- հավելել է Մարտին Վլադիմիրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ