News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցները պահանջում են, որպեսզի միացնեն Գրողների միության շենքից ստացվող հոսանքը, որից էլ միացնում են իրենց բարձրախոսնեը: Ակտիվիստների խոսքով, հոսանքը ոստիկանությունն է անջատում: 

Նստացույցի համակարգողներից, ակտիվիստ Դավիթ Սանասարյանը NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են շատ կարեւոր հայտարարությամբ հանդես գալ: «Ոստիկանությունն այդ քայլով սադրում է ժողովրդին եւ ստիպում, որ ավելի կտրուկ քայլերի գնանք»,- հայտարարեց Սանասարյանը՝ հավելելով, որ այդ քայլերի մասին քաղաքացիների հետ կխորհրդակցեն ու կորոշեն անելիքը:

Հայտարարության մանրամասները ներկայացնել նա չցանկացավ՝ նշելով միայն, որ այն վերաբերում է իրենց ռազմավարությանն ու հետագա քայլերին:

NEWS.am-ի թղթակիցը նշում է, որ նախորդող օրերին նույնպես հոսանքի անջատման դեպքեր եղել են:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, սակայն մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ