News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Չեմ կասկածում, որ Բաղրամյան պողոտայում բողոքի շարժումը կշարունակվի որպես քաղաքական իրողություն: Այս մասին հուլիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով Բաղրամյան պողոտայի ցույցերին:

Նրա համոզմամբ՝ այն, ինչ տեղի է ունեցել, չպիտի պատահեր հիմա: «Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ դիվանագիտությունը վերջին ժամանակներս իմ կարծիքով բավական հաջող քայլեր են գրանցում, ես նկատի ունեմ դիվերսիֆիկացված քաղաքականությունը: Մենք կարող էինք ոչ միայն կամուրջ դառնալ երկու բեւեռների միջեւ, այլ նաեւ օգտակար լինել դրանց մերձեցման համար: Կարծես թե Եվրոպան ցանկանում է մեզ օգտագործել որպես «Տրոյական ձի», եւ ես գիտեմ, որ ռուս քաղաքական իսթեբլիշմենթում նույնպես շատ լուրջ ուժեր կան, որոնք Հայաստանը դիտարկում են այդ տեսանկյունից:

Եվ հանկարծ այդ իրավիճակում Հայաստանն իրեն ի ցույց է դնում որպես ոստիկանական պետություն: Մեր միջազգային հեղինակությանը հասցված ավելի լուրջ հարված դժվար է պատկերացնել: Ես չեմ ընդունում, երբ ասում են, որ դա ապաքաղաքական երեւույթ է. մի՞թե դա  քաղաքական երեւույթ չէ: Եթե հաշվի առնենք զանգվածների հոգեբանությունը, ապա Հայաստանում այդ շարժումը կարող է մարել, բայց մեղմանալ չի կարող», -ասաց Նավասարդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ