News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթեցողի ուշադրությանն է ներկայացնում Քարնեգիի մոսկովյան կենտրոնի ռուսական եւ եվրասիական ծրագրի ավագ գիտաշխատող Փոլ Ստրոնսկիի՝ Կենտրոնի կայքում հրապարակված հոդվածը:

Կրելմի վարկածով, վերջին երկու շաբաթներին Հայաստանում անցկացվող ցույցերն արեւմտյան հետախուզական ծառայությունների քողարկված գործողությունների արդյունք են: Այդ վարկածն արեւմտյան «գունավոր հեղափոխությունների» սցենարի մաս են՝ Ուկրաինայում եւ Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների օրինակով: Սակայն այս տարբերակում խորապես սխալ են մեկնաբանվում ցույցերը, որոնք առաջացան ներքին՝ հայկական պատճառներով:

Երկու կողմից ունենալով ոչ բարեկամ հարեւաններ (Թուրքիան եւ Ադրբեջանը)՝ Հայաստանը Ռուսաստանից կախված է տնտեսական եւ ռազմական անվտանգության առումով: Մոսկվայի կողմից քաղաքական ճնշմամբ ուղեկցվող այս կապերը բացատրում են, թե ինչու 2013 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվեց Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումից եւ միացավ Եվրասիական տնտեսական միությանը, որտեղ գերիշխող դիրք ունի Ռուսաստանը: Սակայն, ի տարբերություն Ուկրաինայի, Սարգսյանի որոշումից հետ երկրում զանգվածային ցույցեր տեղի չունեցան: Հայերն ընդունում են Մոսկվայից երկրի կախվածության փաստը: Այստեղ արեւմտամետ ընդդիմության եւ ռուսամետ պաշտոնյաների միջեւ հստակ տարանջատում չկա, ինչպես Ուկրաինայում էր: Ճգնաժամային իրավիճակներում հայկական քաղաքական բոլոր գործիչները նայում են Ռուսաստանի ուղղությամբ, քանի որ Երեւանն ընտրության քիչ հնարավորություն ունի:

Իսկ ի՞նչ դասեր կարելի է քաղել Հայաստանում անցկացվող ցույցերից: Հայերն ընդդիմանում են տարածաշրջանy բռնապետության տանելու շարժմանը: Այդ ցուցարարները երիտասարդներ են, նրանց չեն առաջնորդում լավ հայտնի ընդդիմադիր ղեկավարները: Այդ երիտասարդությունը դրական է, քանի որ ցույց է տալիս, որ քաղաքացիական հասարակությունը երիտասարդանում է, այն նաեւ բացասական է, քանի որ առաջնորդի պակաս ունի: Պարզ չէ, կարո՞ղ է այդ շարժումը հարթակ կամ ռազմավարություն ունենալ՝ իրեն պահելու համար:

Ցուցարարների շարժառիթը սոցիալ-տնտեսական խնդիրներն են եւ սոցիալական արդարության ձգտումը, այլ ոչ թե ժողովրդավարական մեծ գաղափարները, որոնք միջազգային իրավապաշտպանների շարժման մաս են կազմում:

Հայաստանի իշխանությունները դասեր են քաղում իրենց սխալներից: Հունիսի 23-ին ոստիկանության կողմից ցույցը ցրելու փորձն ավարտվեց բռնություններով, բայց միայն ուժեղացրեց ցույցերի ալիքը եւ խստացրեց ցուցարարների պահանջները: Դրանից հետո կառավարությունն իրեն ավելի լավ է դրսեւորում: Այն փորձում է զիջումների գնալ, ինչը նշանակում է, որ քաղաքացիական հասարակությունը կարող է հաջողության հասնել՝ կառավարությանը մղելով խնդիրների լուծման:

Արեւմուտքը նույնպես դասեր է քաղում սեփական սխալներից: 2013 թվականին ԵՄ-ն տարածաշրջանային առաջնորդներին ստիպեց վերջնական ընտրություն կատարել Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ: Հայաստանի հետ այլընտրանքային համաձայնության շուրջ բանակցություններ վարելու՝ կառույցի նոր փորձը նշանակում է, որ ԵՄ-ն ընդունում է, որ յուրաքանչյուր երկիր ինքնատիպ է եւ «մեկ քաղաքականություն բոլորի համար» ձախողված մոտեցումն անիրատեսական էր:

Մինչ Արեւմուտքը շատ տեղին զգուշավոր դիրքորոշում է զբաղեցնում, պարզ չէ, արդյո՞ք Մոսկվան յուրացրել է դասը: Ինչպես եղավ 2014 թվականին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պարագայում, Կրեմլը, ամենայն հավանականությամբ, ճնշում է գործադրում Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի վերջինները վճռականորեն ճնշեն ցույցերը: Ցավոք, բոլորս գիտենք, թե ինչի հանգեցրեց այդ մոտեցումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ