News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում վերջին օրերի կատարվածը խոսում է այն մասին, որ  մեր երիտասարդությունն ազգային զարթոնք ապրեց: Այս մասին այսօր` հուլիսի 6-ին, լրագրողներին ասաց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը` անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող երիտասարդների պայքարին:

 «Ի՞նչ է նշանակում հոսանքի թանկացման հարցում աուդիտ անել: Եթե մեր ղեկավարն ամեն ինչից տեղյակ չէ ու աուդիտ է հայտարարում, ուրեմն դա լավ բան չէ: Ես դրան չեմ հավատում, նա լավ էլ տեղյակ է ամեն ինչից: Մենք այսօր երկիրը կորցնելու վտանգի առջեւ ենք կանգնած, տնտեսությունը զրոյական է դարձել, արտաքին քաղաքականություն գոյություն չունի, ղեկավարություն գոյություն չունի, միակ լավ բանը երիտասարդների պայքարն է»,-ասաց Նիկոլ Աղաբաբյանը:

Անդրադառնալով հունիսի 23-ին ոստիկանների գործողություններին՝ գեղանկարիչն  ասաց, որ նրանք պետք է վերանայեն իրենց գործողությունները եւ բոլոր հրամանները չէ, որ պետք է կատարեն:

«Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավար Գուսան Հայկազունը

էլ նշեց, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձությունները նմանեցնում է 1988-ին տեղի ունեցող իրադարձություններին եւ դա իրեն շատ է ուրախացնում:

«Երիտասարդներն ըմբոստ առյուծներ են ինձ հիշեցնում: Ընդդիմություն գոյություն չունի, ավագ սերունդը ձեռքերը լվացել է եւ ամեն ինչ մնացել է էս էրեխեքի ձեռքին, ես նրանց ցավը տանեմ»,- ասաց Գուսան Հայկազունը:

Երգահան, երգիչ Եղիշե Պետրոսյանն էլ ասաց, թե ոստիկանապետի այն արտահայտությունը, որ «սա փոքր երկիր է, սթափվեք», շատ կարեւոր կոչեր են, սակայն դա պետք է ուղղված լինի իշխանություններին, քանի որ, բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ով, ինչ եւ ում է թալանում:

«Սթափվելու կոչերը պետք է բարիկադներից այս կողմից հնչի՝ պարոնա՛յք, սթափվե՛ք, ժողովուրդն էլ ուժ չունի»,- ասաց Եղիշե Պետրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ