News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը Ազատության հրապարակում հավաքված մի քանի հարյուր քաղաքացիներին թույլ չի տա երթ անցկացնել: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Մենք հորդորում ենք քաղաքացիներին մնալ Ազատության հրապարակում եւ զերծ մնալ անօրինական երթերից: Ոստիկանությունն այստեղ է, որպեսզի կանխի բոլոր անօրինական գործողությունները»,- ասաց Օսիպյանը՝ կոչ անելով հավաքվածներին զերծ մնալ սադրանքներից, որոնք ձեռնտու են «մի քանի հոգու»:

Փոխոստիկանապետը նշեց, որ ոստիկանությունը դեմ չէ ցուցարարների հավաքներին եւ երթերին, սակայն դրանք, նրա խոսքով, պետք է արտոնված լինեն լիազոր մարմինների կողմից:

Վալերի Օսիպյանը ավելացրեց, որ ցուցարարները պետք է թույլտվություն ստանան ոչ միայն քաղաքապետարանից, այեւ Մշակույթի նախարարությունից, քանի որ Ազատության հրապարակը պատմամշակութային տարածք է:

«Այստեղ մեր երկու արձաններն են՝ Սպենդարյանինը եւ Թումանյանինը, եւ առհասարակ այս տարածքը համարվում է պատմամշակութային տարածք: Այդ պատճառով կհորդորենք հավաքվածներին դիմել նաեւ Մշակույթի նախարարություն, ստանալ համապատասխան թույլտվություն»,- ասաց փոխոստիկանապետը:

NEWS.am-ի թղթակիցը փոխանցում է, որ այս պահին Ազատության հրապարակում են հավաքվել մի քանի հարյուր քաղաքացիներ, որոնք քննարկում են իրենց հետագա անելիքները: 

Հիշեցնենք, որ ոստիկանությունն այսօր՝ հուլիսի 6-ին, հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է այսօր բացել Բաղրամյան պողոտան: Ցուցարարներին ժամանակ էր տրվել մինչեւ 12:30-ը ինքնուրույն բացել պողոտան: Չնայած ոստիկանության հորդորներին՝ ցուցարարները նստել էին փողոցում եւ շարունակում էին նստացույցը: Ոստիկանական ուժերի թիվը Բաղրամյան պողոտայում 13:00-ի սահմանում կտրուկ ավելացավ, նրանք պողոտայում նստած ցուցարարների մեծ մասին ոտքերից բռնած, գրկած վիճակում բերման ենթարկեցին, մյուս մասին շղթա կազմած հեռացրին դեպի մայթ: Գործողության ընթացքում բերման ենթարկվեց 46 քաղաքացի: Այս պահին Բաղրամյան պողոտան բաց է, երթեւեկությունը վերականգնվել է:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ