News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Ֆրանսիացի 40 մասնագետներից եւ նկարիչներից կազմված խումբը «կենդանացրել» է Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» նկարը: Փարիզում ներկայացվել է Living Mona Lisa նախագիծը՝ հանրահայտ «Ջոկոնդա»-ի թվային տարբերակը, որը, ինչպես հայտնի է, Ֆլորենցիայից մետաքսի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջ՝ Լիզա Գերարդինիի դիմանկարն է:

Ըստ ZN-ի, մասնագետների թիմը նախագծի ուղղությամբ աշխատել է մեկ տարի շարունակ: Հրապարակված տեսանյութում կարելի է տեսնել, թե տեխնոլոգիաների օգնությամբ ինչպես է Մոնա Լիզան փոխում իր խորհրդավոր ժպիտը եւ հայացքով ուղեկցում զբոսաշրջիկներին:

Ըստ «Ռոսբալտ»-ի, ինտերակտիվ Ջոկոնդայի հեղինակները նշում են, որ Living Mona Lisa նախագիծը կոմերցիոն չէ, սակայն արդեն աշնանը վաճառքում կհայտնվեն դրա փոքրիկ թվային տարբերակները: Մեկ հատը մի քանի հարյուր եվրո կարժենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ