News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Թուրքիայում   «Այս ոճը իմն է» հեռուստանախագծին մասնակցած եւ սկանդալային համբավ ձեռք բերած հայաստանցի գեղեցկուհի Ռոզա Շաքե Հովհաննիսյանի եւ մյուս թուրք մասնակիցների միջեւ խոսակցությունների տեսագրությունները շարունակվում են շրջել սոցցանցերում։

Հայաստանցի գեղեցկուհին իր օրիգինալ, համարձակ եւ բնական պահվածքով կարողացել է բարձրացնել հեռուստանախագծի ռեյտինգը եւ  շահել ժյուրիի վստահությունը՝ հասնելով եզրափակիչ, որտեղ ընդամենը ժյուրիի մեկ անդամի որոշման փոփոխության արդյունքում չի դարձել հաղթող։ Ըստ որոշ մեկնաբանությունների, ժյուրիի հիշյալ անդամը վերջին պահին ընդամենը հայ լինելու համար է հրաժարվել հաղթող ճանաչել Ռոզային։

Թուրք հեռուստադիտողներից շատերն իրենց մեկնաբանություններում հաշվի չեն առել Ռոզայի հայ լիենլը եւ ողջունել են նրա պահվածքն ու միայնակ տասնյակ թուրք մասնակիցների հագուստների ոճը տեղին քննադատելն ու նրանց անճաշակ անվանելը։

Նշվում է, որ Ռոզան հանդիսացել է այդ հաղորդման եզակի մասնակիցը, ով իր հանգիստ ու ինքնավստահ պահվածքով կարողացել է մյուս մասնակիցներին մշտապես «տեղը դնել» ու հունից հանել՝ ապահովելով իր վստահ հաղթանակը։

Հեռուստադիտողներից մեկը թողել է հետեւյալ մեկնաբանությունը. «Այս հաղորդման մասնակիցներն իրենց չափից ավել էին հավանում, իրենց երկնքում էին կարծում մինչ այս աղջկա գալը։ Երբ Ռոզան եկավ բոլորին սրբեց տարավ։ Բոլորը լռեցին ու միանգամից սկսեցին սողալ գետնին։ Բռավո։ Բացի այդ, ինչ հանգիստ է խոսում, հիացած եմ»։

Նշենք, որ Հայաստանից Թուրքիա տեղափոխված Ռոզա Շաքե Հովհաննիսյանը մոտ 2 տարվա ընթացքում կարողացել է մեծ պահանջարկ ունեցող թոփ-մոդել դառնալ Թուրքիայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ