ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ պայմանավորվել են փակել ահաբեկիչների հոսքը Թուրքիա եւ ապահովել թուրք-սիրիական սահմանի անվտանգությունը, հաղորդում է Reuters-ը:
Օբաման հաստատել է Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանն ուղղված ԱՄՆ հետագա ծրագրերը, հաղորդում է Gazeta-ն:
Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը մի շարք տարածաշրջանային հարցերում: