News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում շատ խնդիրներ կան, որոնք ժողովուրդն արդեն չի կարողանում հաղթահարել: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Աստղիկ Աղեկյանը, որն այսօր` հուլիսի 27–ին, Հանրապետության հրապարակում մասնակցում էր ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության կազմակերպած նստացույցին (ֆոտոռեպորտաժ

Նրա խոսքով` անհրաժեշտ է, որ բոլորը միանան պայքարին, քանի որ նման պայմաններում Հայաստանը գնալով դատարկվում է։

«Մեր երկրում այնքան շատ են խնդիրները, որ այլևս չենք կարողանում հանդուրժել: Ժողովուրդը հեռանում է Հայաստանից, որովհետև այստեղ չի կարողանում գումար վաստակել: Հենց դա էլ բերում է ընտանիքների կործանմանը, որովհետև տղամարդիկ դրսերում են, բոլորն իրար սիրած են դառնում։ Տղամարդկանց էլ չի կարելի մեղադրել, խեղճերը պետք է փող աշխատեն, վարձ մուծեն, երեխաներին ուսումի տան, ընտանիք պահեն »,-ասաց նա` նշելով, որ էլեկտրաէներգիայի թանկացումն ավելի կդժվարացնի ապրուստը եւ նոր խթան կդառնա արտագաղթի համար։

Հիշեցնենք, որ «Ոտքի, Հայաստան» շարժումը հայտարարել է, որ այսօրվանից 72–ժամյա նստացույց է սկսում Հանրապետության հրապարակում։ Միաժամանակ, Վանաձորից մեկնարկել է շարժման անդամների մարզային երթը, որի մասնակիցները իրազեկման  ակցիաներ կանցկացնեն Գյումրիում, Թալինում, Աշտարակում, ապա կգան մայրաքաղաք։ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի առաջին ալիքը նախաձեռնած եւ օրեր շարունակ նույն պահանջով Բաղրամյան պողոտան փակած «Ոչ թալանին» նախաձեռնությունը մերժել է նստացույցին միանալու առաջարկը։

Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել էր, որ եթե ՀԾԿՀ-ն չչեղարկի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, հուլիսի 27-ից սկսելու են մի շարք բողոքի ակցիաներ: Նախաձեռնության անդամներն այցելելու են մարզեր, ինչպես նաև փողոցներ են փակելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ