News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ոտքի Հայաստան» նախաձեռնությունն իր անհնազանդության ակցիաները շարունակելու է այնքան ժամանակ, մինչեւ որ ոստիկանությունը ստիպված լինել անհամաչափ ուժեր կուտակել Հանրապետության հրապարակում՝ շրջապատելով այն: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին,  Հանրապետության հրապարակում NEWS.am-ի հետ զրույցում ասաց  «Ոտքի Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

«Այսօր մեր ակցիաներին մասնակցում էր մոտավորապես 60 մարդ: Նպատակ ունենք այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ոստիկանությունը ստիպված անհամաչափ ուժեր կիրառի Հանրապետության հրապարակում: Մեր այս քայլով փորձելու ենք ոստիկանությանը եւ իշխանությանը բերել այն կարծիքին, որ ավելի ճիշտ է ենթարկվել մեր պահանջին, քան այսքան ռեսուրս ծախսել մեր օրինական պահանջը խոչընդոտելու համար: Այս առումով մեր գործողությունները հետեւողականորեն շարունակվելու են, մինչեւ որ ոստիկանությունը ստիպված լինի բացել Հանրապետության հրապարակի կենտրոնը»,-ասաց նա:

Նշենք, որ այս պահին Հանրապետության հրապարակում իրավիճակը խաղաղ է: Մեծ թվով ոստիկաններ շարունակում են հսկել ակտիվիստներին: Ակտիվիստների թիվը մի քանի տասնյակ է: Նրանք վանկարկում են` «Ոչ էլեկտրաէներգիայի թանկացմանը»:

«Ոտքի Հայաստան» շարժումը հայտարարել է, որ հուլիսի 27-ից 72-ժամյա նստացույց է սկսում։ Սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տալիս մոտենալ հրապարակի կենտրոնի գորգին։ Ակտիվիստները գիշերել են Հանրապետության հրապարակում։ Գիշերը խաղաղ է անցել, առավոտից վերսկսվել են ակտիվիստների անհնազանդության ակցիաները։

Միաժամանակ, Վանաձորից մեկնարկել է շարժման անդամների մարզային երթը, որի մասնակիցներն իրազեկման ակցիաներ կանցկացնեն Գյումրիում, Թալինում, Աշտարակում, ապա կգան մայրաքաղաք։

Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել էր, որ եթե ՀԾԿՀ-ն չեղյալ չհայտարարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, հուլիսի 27-ից բողոքի ակցիաներ են սկսելու: Նախաձեռնության անդամներն այցելելու են մարզեր, ինչպես նաեւ փողոցներ են փակելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ