Երեւանի Հանրապետության հրապարակում երեկ՝ օգոստոսի 21-ին, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության կազմակերպած ակցիայի տարեց մասնակցին ապտակած՝ ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդգեսյանի լիազորությունները դադարեցվել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա հայտնեց, որ միջադեպի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն:
Հիշեցնենք, որ ոստիկանն ակցիայի ժամանակ ապտակել եւ հայհոյել էր 67-ամյա Հակոբ Նազարյանին: