News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կառավարման համակարգի արդյունավետությունը կախված է նաեւ դրա կիրառումից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում որքանո՞վ արդյունավետ կգործի կառավարման խորհրդարանական ձեւը:

«Եթե մեզ հաջողվի պրոֆեսիոնալ խորհրդարան ձեւավորել՝ կայացած քաղաքական ուժերով եւ լուրջ կենսագրությամբ քաղաքական գործիչներով, բնականաբար, կառավարման խորհրդարանական ձեւը կարող է իսկապես արդյունավետ մոդել դառնալ մեր երկրի համար»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Նկատառմանը, որ շատերն ընդգծում են Հայաստանի համար կառավարման կիսանախագահական ձեւի նպատակահարմարությունը, երկիր, որը պատերազմական վիճակում է, պատգամավորը նշեց, որ խնդիրը որոշումների կայացման գործընթացում է: «Եթե մեզ հաջողվի որոշումների ընդունման կայուն համակարգ եւ վստահ գործող մեծամասնություն ձեւավորել՝ լինի կոալիցիոն, թե մեկ ուժի կողմից ձեւավորված, այդ դեպքում, կարծում եմ, անվտանգության հարցերը լիարժեք լուծում կստանան»,- ընդգծեց Արտակ Զաքարյանը:

Նախագահական նստավայրում օգոստոսի 26-ին սկսվել են Սերժ Սարգսյանի հանդիպումները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ սահմանադրական բարեփոխումները քննարկելու նպատակով:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հաստատել է բարեփոխումների նախագիծն ու ներկայացրել հանրապետության ղեկավարին: Օգոստոսի 21-ին Սերժ Սարգսյանը նախագիծն ուղարկել է Ազգային ժողով: Ակնկալվում է, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին իսկ քառօրյայում քննարկման կդրվի: Խորհրդարանի խոսնակի փոխանցմամբ, նախատեսվում է աշնան վերջին հանրաքվե անցկացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ