News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցությունը անընդունելի է համարում Սահմանադրական բարեփոխումների նախագիծի այս տարբերակը եւ կողմ է մի շարք դրույթների փոփոխմանը, որոնց վերաբերյալ այսօր՝ օգոստոսի 26-ին, Սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հանդես է եկել մի շարք առաջարկներով:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը՝ ավելացնելով, որ հանդիպումը անցել է փոխըմբռնման մթնոլորտում: 

«Քննարկումը փոխըմբռնման մթնոլորտում անցավ: Քննարկվեցին Սահմանադրության բազմաթիվ դրույթներ: Մենք ունեինք առաջարկներ, որոնք նախագահը լսեց: Նրա ներկայացուցիչները արդեն Ազգային ժողովում մեր ֆրակցիա գալուց կներկայացնեն դրանք: Մենք առաջարկել ենք 5 կոնցեպտուալ կետեր, ինչպես նաեւ հանդես ենք եկել բազմաթիվ հոդվածներ փոփոխելու վերաբերյալ առաջարկներ»,- ասաց ՕԵԿ ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերջնական տարբերակը կքննարկվի «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման խորհուրդի նիստին:

Մհեր Շահգելդյանը դրական գնահատեց այն, որ Սահմանադրական բարեփոխումների նախագծից դուրս է եկել «ընտրիչների» համակարգը, եւ երկփուլ ընտրությունները, ըստ էության, փոփոխության կենթարկվեն:

Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 26-ին, սկսել է քաղաքական խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ՝ կապված Սահմանադրական բարեփոխումների հետ: Նախագահն արդեն հանդիպել է ԲՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Այս պահին ընթանում է հանդիպում ՕԵԿ-ի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրության նոր նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով: Սպասվում է, որ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում կսկսվեն քննարկումները: ԱԺ նախագահի խոսքով՝ աշնան վերջին արդեն նախատեսվում է հանրաքվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ