News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայազն» կուսակցությունը դեմ է սահմանադրական բարեփոխումների ներկայացված նախագծին, նրանց համար մերժելի է նախագծի ընդունման ներկայիս կարգը։

«Ընդունման այս կարգը բացարձակ մերժելի է, գործնականում չկա քննարկում տարբերակների ձեւավորման համար, վերեւից ինչ-որ մեկը որոշեց, տարբերակ դրեց։ Համակարգը ինքնին արատավոր է, մերժելի է։ Լուրջ նախագիծ հնարավոր է կյանքի կոչել միայն սահմանադիր ժողովի տարբերակով»,-այս մասին այսօր՝օգոստոսի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության անդամ՝ Արմեն Աղայանը։

Արմեն Աղայանը կանխատեսում է, որ սահմանադրական փոփոխությունների ներկայացված  նախագծին դեմ կլինի քաղաքացիների մեծամասնությունը։

«Հիմնական ուղղությունները երկուսն են՝ ոմանք դեմ են, որովհետեւ ցանկանում են պահպանել նախագահի ինստիտուտը, ոմանք էլ սահմանդարական փոփոխությունները համարում են փոփոխությունների բացակայություն։ Մարդիկ էլ կան, որ դեմ են  որովհետեւ ասում են՝ սա Վենետիկի հանձնաժողովն է գրել, որը հայտնի քաղաքական պոռնիկ է»,- Արմեն Աղայանը։

Արմեն Աղայանը վստահ չէ `նախագիծը կընդունվի, թե ոչ, բայց կարծում է, որ գործող իշխանությունը ամեն դեպքում կտապալվի. «Եթե անցնի այս նախագիծը, ապա շատ ավելի ակնհայտ կեղծիքներով անցկացված կլինի, քան ընտրություններն են անցնում, բացառված չէ, որ նաեւ չանցնի։ Մենք վստահ ենք, որ ցանկացած դեպքում ռեժիմը կորցնելու է իշխանությունը, կապ չունի, թե ինչ փոփոխություններ կիրականցվեն։  Նման ճգնաժամի պայմաններում նույն ճակատագիրն է սպասում»։

Արմեն Աղայանի  խոսքով՝ խորհրդարանական կառավարման այն տարբերակը, որն առաջարկվում է ներկայացված նախագծում, խորհրադարանական կառավարման համակարգ անվանել չի կարելի։

«Խորհրադարանական կառավարման առանձնահատկությունն այն է, որ միակուսակցական համակարգ հազվադեպ է ձեւավորվում, միշտ կոալիցիաներ են ստեղծվում, իսկ ներկայացված նախագծում հենց այդ բանը բացառված է: Հատուկ մեխանիզմներ կան, որ դա տեղի չունենա: Սա նույն նախագահական համակարգն է, որտեղ նախագահի անունը վարչապետ է»,-ասաց Արմեն Աղայանը։

Արմեն Աղյանը կոչ արեց համագործակցել սահմանադրական բարեփոխումների ներկայացրած նախագծի  դեմ պայքարում։

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի նախագահին կից հատուկ հանձնաժողովը օգոստոսի 20-ին որոշում է կայացրել հաստատել սահմանադրական բարեփոխումների եւ հիմնավորումների նախագիծը եւ ներկայացնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:  Օգոստոսի 21-ին Սերժ Սարգսյանը  Հայաստանի Ազգային ժողով է ուղարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այս շաբաթվանից նախագահը Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ է անցկացրել սահմանադրական փոփոխությունների  նախագծում արձանագրված մոտեցումների վերաբերյալ: Նախագահը փորձագիտական հանձնախմբին նաեւ հանձնարարել է շարունակել Վենետիկի հանձնաժողովի հետ երկխոսությունը այն կետերի շուրջ, որոնց առիթով հանձնաժողովը նախնական կարծիք էր հայտնել և որոնց վերաբերյալ առայժմ համաձայնեցված լուծում չի գտնվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ