News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովի կինը պատմել է, թե մոսկովյան Դոմոդեդովոյում ինչպես են ձերբակալել ամուսնուն: Կնոջ խոսքով, իրենց Երեւանից Մոսկվա են մեկնել երկուշաբթի, ժամը 16:40-ին՝ իրենց գյուղատնտեսական բիզնեսի հետ կապված մի քանի հարցեր լուծելու համար: Ալյոնայի խոսքով, ինքն առանց խնդիրների անցել է հսկիչ անցակետը, իսկ ամուսնուն ձերբակալել են:

«Նրան ձերբակալեցին եւ թույլ չտվեցին դուրս գալ օդանավակայանից: Ես արագորեն անցա անցակետը, իսկ հետո տեսա, որ նա դեռեւս դուրս չի գալիս: Նրան մարդիկ մոտեցան ու խնդրեցին իրենց հետ գնալ: Արդեն երկու ժամ է անցել, իսկ նա դեռ չկա»,- պատմել է Ալյոնա Ստերլիգովան:

«Զվեսդա»-ի հաղորդմամբ, ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովին ձերբակալել են երկուշաբթի, Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում: Այդ մասին տեղեկացրել էր նրա փաստաբան Արթուր Հայրապետովը: Նրա խոսքով, հնարավոր է՝ խոսքը ոչ թե միջազգային, այլ ԱՊՀ-ի մակարդակով միջպետական հետախուզության մասին է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինտերպոլի միջոցով Ստերլիգովի հետապնդումը դադարեցվել է: Գործարարը միջազգային հետախուզման մեջ էր 2015 թվականի հուլիսի 28-ից: Այն նախաձեռնել էր Ադրբեջանը, երբ հուլիսի սկզբին Ստերլիգովն ընտանիքի հետ Լեռնային Ղարաբաղ էր մեկնել:

Նրա փաստաբանը հիշեցրել է, որ ավելի վաղ պաշտոնական Բաքուն Գերման Ստերլիգովին անցանկալի անձ էր հայտարարել եւ ներառել իր սեւ ցուցակում՝ արգելելով երկիր նրա մուտքը: Դրանից մի քանի օր անց Ադրբեջանում ռուսաստանցի գործարարի դեմ քրեական գործ էր հարուցվել:

Ներկայում Ստերլիգովի փաստաբանները հայց են պատրաստում՝ ներկայացնելու Մարդու իրավունքների ստրասբուրգյան դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Ամենաշատ