News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայից այսօր՝ սեպտեմբերի 1-ին, բերման ենթարկված 6 ակտիվիստներից 5-ը ազատ են արձակվել: Այս մասին հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ինքն էլ է դեմ էլեկտրաէներգիայի թանկացմանը, սակայն դա չի նշանակում, որ թանկացման դեմ պետք է պայքարել նման ճանապարհով: Նրա խոսքով՝ ակտիվիստները արհեստական բախում են ստեղծում ոստիկանների հետ՝ հանրությանը փողոց հանելու համար: (ֆոտոռեպորտաժ)

«Իմ կարծիքով` մեր քաղաքացիները հրահրում և արհեստական բախում են ստեղծում ոստիկանների հետ՝ հանրությանը փողոց հանելու համար: Խնդիր չկա, լավ գործ եք անում, բայց արեք օրինաչափ: Ես էլ միանշանակ դեմ թանկացմանը, բայց դա չի նշանակում, որ ես էլ պետք է անեմ նույնը, ինչ-որ իրենք: Սահմանադրական եղանակով հասեք ձեր ուզածին»,-ասաց Վալերի Օսիպյանը:

Ակտիվիստներն այս պահին Բաղրամյան պողոտայում սպասում են, որ իրենց միանան ազատ արձակված ընկերները, որից հետո կորոշեն իրենց անելիքները:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ոստիկանների հետ բախումների ժամանակ բերման էր ենթարկել հինգ ակտիվիստ։ Ցուցարարները հայտարարել են, որ եթե նրանք անհապաղ ազատ չարձակվեն, իրենք կփակեն Բաղրամյան պողոտան։

«Ոչ թալանին» նախաձեռնությունը  հայտարարել է` այսօրվանից վերսկսում է պայքարը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, քանի որ իրենց նախկին պահանջները չեն կատարվել:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ