News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկող «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարը դեռեւս գաղտնի է պահվում։

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, դրանք պլանային զորավարժություններ են, որոնց ներգրավված են բոլոր պետական կառույցները։

Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվելու ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Ասվածի ենթատեքստում նա նշեց, որ զորավարժությունների մասին արդեն զանազան լուրեր են շրջանառվում։ Օրինակ՝ երեկվանից խոսում են Տավուշում ճամբար խփելու մասին։

«Ճամբարը ստեղծվել է զորավար-ությունների շրջանակներում, մենք սպասում էինք նման արձագանքի։ Դեռեւս չեմ ուզում փակագծերը բացել, բայց այլ վայրերում նույնպես տարհանման կազմակերպման զորավարժություններ են անցկացվելու, համապատասխան տարածքներ են նախապատրաստվել հանգստի տներում եւ ճամբարներում»,- ասել է նա։

Զորավարժությունների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Զորավարժությունները կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 6-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ