News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձարցման դեմ բողոքող՝ «Ոչ թալանին» նախաձեռնության համար սպասելի էր «Դելոյթ եւ Տուշ» աուդիտորական ընկերության հաշվետվությունը, ըստ որի սակագինը բարձրացնելու՝ ՀԾԿՀ որոշումը հիմնավորված է:

«Աուդիտն արվել է այն փաստաթղթերի հիման վրա, որոնց հիմքով ՀԾԿՀ-ն որոշում էր կայացրել: Մենք շարունակում ենք պնդել, որ դրանք կեղծ հիմքեր են, կեղծ հիմքերով են նաեւ աուդիտն արել: Եթե նպատակ ունենային թանկացման հիմնավորվածությունն իսկապես բացահայտելու,  ֆինանսականի փոխարեն տեխնիկական աուդիտ կանցկացնեին՝ ՀԷՑ-ում խորքային  ուսումնասիրություններ կանեին: Այդ ժամանակ քրեական հանցագործություններ էլ կբացահայտվեին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամներից Մաքսիմ Սարգսյանը:

Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ նախաձեռնությունը դեռ ուսումնասիրում է հաշվետվությունը եւ առաջիկայում հայտարարություն կանի դրա վերաբերյալ:

Նշենք, որ հրապարակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում իրականացվող աուդիտի 1-ին փուլի արդյունքները, ըստ որոնց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու՝ ՀԾԿՀ որոշումը հիմնավորված է:  Հոկտեմբերի վերջին կավարտվի աուդիտի երկրորդ փուլը, ապա երրորդ փուլը:

Հիշեցնենք, որ չնայած բողոքի բազմաթիվ ակցիաներին՝ ՀԾԿՀ-ն հունիսի 17-ին էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու որոշում կայացրեց: Բնակչության համար էլէներգիայի 1 կվտ/ժամի ցերեկային սակագինը կազմում է 48.78, գիշերայինը՝ 38.78 դրամ: Որոշումն ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ից: Նախքան ՀԷՑ-ում  աուդիտի ավարտը ավելացված 6.93 դրամը բնակչության փոխարեն կվճարի պետությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ