News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՆԱՍԱ–ն հրապարակել է Քարոնի բարձրորակ լուսանկարները: Քարոնի՝ Պլուտոն մոլորակի արբանյակի նոր բարձրորակ լուսանկարները հասանելի են դարձել Երկիր մոլորակի բնակիչներին: Լուսանկարները, որոնք արել է «Նոր հորիզոններ» միջմոլորակային կայանը,  հրապարակել է ՆԱՍԱ-ն:

Հետազոտողները ասում են, որ չէին ակնկալում տեսնել այդքան հետաքրքիր ու զարմանալի բնապատկեր: Պլուտոնի խոշորագույն արբանյակի մակերեսը ծածկված է սարերով ու  կիրճերով, հայտնում է NTDTV-ն:

Քարոնի հյուսիսային բեւեռում երեւում է մուգ կարմիր տարածք՝ «Մորդոր» անվանումով: Թե ինչով է պայմանավորված այդ գույնը՝ գիտնականները դեռ չեն պարզել:

Ներքեւում՝ հասարակածի մոտ կարելի է տեսնել կիրճերի համակարգը: Դրա երկարությունն անցնում է 1600 կմ-ից: Այսինքն Քարոնի կիրճերը քառակի երկար եւ կրկնակի խորն են ԱՄՆ Մեծ կիրճից: Գիտնականների խոսքով, նման կառուցվածքի առկայությունը վկայում է լուրջ եկրաբանական գործընթացների մասին, որոնք փոխում են արբանյակի կեղեւը:

Կիրճերից հարավ կարելի է տեսնել հրաբխի խառնարաններ: Սակայն դրանք այս հատվածում ավելի քիչ են, քան հյուսիսային կիսագնդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ