News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատի հանրահավաքը այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում սակավաթիվ էր, որովհետեւ հարթակին կանգնած են մարդիկ, որոնք մեկ անգամ արդեն հուսախաբ են արել քաղաքացիներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  քաղաքական վերլուծաբան, «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Մանվել Սարգսյանը:

«Մինչեւ այս պրոբլեմների ի հայտ գալը գործ ունեինք Գագիկ Ծառուկյանի հետ կապված քաղաքական պրոցեսի հետ: Այնպես ստացվեց, որ նույն մարդիկ, որ փորձում էին ծավալել այդ պրոցեսը, հիմա այս պրոցեսով են զբաղվում, նույն երիտասարդներն են, նրանց ո՞վ պիտի հավատա: Ասում էին՝ փոփոխություններ են լինելու, բայց չեղան: Այդ պատճառով հանրության շրջանում հավատ չկա»,- ասաց նա:

Մանվել Սարգսյանի խոսքով՝ եթե «Ոչ»-ի ճակատը ղեկավարվեր ամբողջությամբ նոր ուժերի կողմից, հակառակ արդյունքը կլիներ:

«Եթե սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասելու խնդրով զբաղվեին լրիվ թարմ մարդիկ, ավելի հզոր ալիք կլիներ: Այսօր հրապարակում տասնյակ հազարավոր մարդկանց կտեսնեինք: Խնդիրը շատ լուրջ է եւ ցավալի է, որ նման իրավիճակի առաջ ենք կանգնել»,- ասաց նա:

Հանրահավաքին կուսակցությունների առաջնորդների բացակայությունը քաղաքական վերլուծաբանը բացատրում է նրանով, որ նրանք ասելիք չունեին:

«Համոզված էին, որ անիմաստ բան է, դրա համար չէին եկել»,- նշեց նա:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարին միացած քաղաքական ուժերի առաջնորդներն այսօր հիմնականում Ազատության հրապարակում չէին. ՀԺԿ-ից ներկա էր Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ-ից` խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Գագիկ Ջհանգիրյանը, իսկ «Ժառանգությունից»՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Սա «Ոչ»–ի ճակատի առաջին հավաքն էր Երեւանում, առաջինը տեղի էր ունեցել Գյումրիում։

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի ձեւավորած «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքը տեղի է ունեցել Գյումրիում սեպտեմբերի 25–ին։ Նախաձեռնությանն են միացել «Ժառանգություն» կուսակցությունը, ՀԱԿ-ը, «Հիմնադիր խորհրդարանը», ՀԺԿ-ն,ԱԻՄ–ը եւ այլ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ:

Սահմանադրության նոր նախագիծը, որով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի, արդեն ուղարկվել է ԱԺ: Հոկտեմբերի 5-ին նախագիծը կդրվի քվեարկության: Սպասվում է, որ հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի առաջին տասնօրյակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ