News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի Քունդուզ քաղաքում «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության  հիվանդանոցի ռմբակոծության զոհերի թիվը հասել է 9-ի։ Այս մասին հոկտեմբերի 3-ին հայտնել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը։

«Խորին ցավով հաստատում ենք Քունդուզում «Բժիշկներ առանց սահմանների» հիվանդանոցի ռմբակոծության հետեւանքով կազմակերպության 9 աշխատակիցների մահվան փաստը։ Ըստ վերջին տեղեկությունների՝ ռմբակոծությունից 37 մարդ ծանր վիրավորվել է,  նրանցից 19-ը կազմակերպության աշխատակիցներ են»,- ասված է «Բժիշկներ առանց սահմանների» ՀԿ հայտարարության մեջ։

Ինչպես հայտնում է Reuters-ը, ԱՄՆ եւ Աֆղանստանի Զինված ուժերն ավելի վաղ ստացել էին բուժհաստատության կոորդինատները։

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը նշում է, որ ռմբակոծությունը շարունակվում էր ավելի քան կես ժամ այն բանից հետո, երբ Քաբուլում եւ Վաշինգթոնում ամերիկացի եւ աֆղան զինծառայողներին տեղյակ էին պահել հարվածի  մասին։ Կազմակերպությունը պահանջում է հետաքննել միջադեպը, գրում է ՏԱՍՍ-ը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ