News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական ու քաղաքացիական ուժերի «Ոչ»-ի ճակատի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ այսօր` հոկտեմբերի 5-ին բախում է տեղի ունեցել Ազգային ժողովի դիմաց, երբ ոստիկանները փորձել են պոկել ԱԺ ճաղավանդակին փակցրած «Ոչ գրությամբ» մեծ պաստառը։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ իրավիճակն այժմ էլ լարված է։ Անընդհատ բախումներ են տեղի ունենում ոստիկանների հետ, որոնք թույլ չեն տալիս ցուցարարներին բարձրանալ ճաղավանդակին ու փակցնել պաստառը։ Քիչ առաջ բերման ենթարկեցին մեկ մարդու։

Ցուցարարների մոտ քիչ առաջ իջավ ԱԺ ՀԱԿ խմբակցութան ղեկավար Լեւոն Զուրաբյանը, որն այժմ բանակցում է Երեւանի փոխոստիկանապետ Օսիպյանի հետ` փորձելով հասկանալ, թե ինչ հիմքով են ոստիկանները խոչընդոտում ցուցարարների գործողությունները։

Նշենք, որ Ազատության հրապարակից երթը դեպի Ազգային ժողով նույնպես սկսվեց միջադեպով. Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ոստիկանները շղթա կազմած փորձում էին թույլ չտալ ակցիայի կազմակերպիչներին քայլել փողոցով` պահանջելով երթն անցակացնել միայն մայթով, կարճատև քննարկումից հետո ակցիայի մասնակիցներն առաջ շարժվեցին` փակելով երթևեկելի փողոցի մի մասը:  Ոստիկանները պատ կազմած թույլ չէին տալիս, որ երթի մասնակիցները փողոցը փակեն ամբողջությամբ, երթևեկությունը որոշ ժամանակով դադարեցվեց:

Այս պահին ակցիայի մասնակիցներն Ազգային ժողովի դիմաց կանգնած սպասում են Ազգային ժողովում նոր սահմանադրության նախագծի քվեարկության արդյունքներին:

Նշենք, որ «Ոչ»-ի ճակատը երեւանյան առաջին հանրահավաք-երթն անցկացրեց  հոկտեմբերի 2-ին: Նախաձեռնությանն են միացել «Ժառանգություն» կուսակցությունը, ՀԱԿ-ը, «Հիմնադիր խորհրդարանը», ՀԺԿ-ն,ԱԻՄ–ը եւ այլ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ:

Սպասվում է, որ Սահմանադրության հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի առաջին տասնօրյակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ