Եմենի փոխնախագահ Հալեդ Բահան չի տուժել իր ժամանակավոր նստավայրի գնդակոծությունից: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ի թղթակիցը:
Ավելի վաղ հայտնել էին, որ Qasr հյուրանոցը, որը Եմենի կառավարության ժամանակավոր նստավայրն է, նռնականետից գնդակոծության է ենթարկվել:
Վարչապետ Բահան ու միջազգային համայնքի կողմից ճանաչված կառավարության մյուս նախարարները սեպտեմբերի կեսերին էին Սաուդյան Արաբիայից վերադարձել Եմենի Ադեն քաղաք: Մի քանի օրից նրանց միացել էր նաեւ նախագահ Աբեդ Ռաբբո Մանսուր Հադին, հայտնում է Gazeta –ն: