News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոր Ընտրական օրենսգիրք կազմելիս իշխանությունները պետք է հաշվի նստեն ընդդիմության հետ: Այդ մասին հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա հիշեցրել է, որ օրենսգրքի նոր խմբագրությունը պետք է ընդունվի ձայների 3/5-ով, քանի որ այն օրգանական օրենքների շարքին է պատկանում (ըստ Սահմանադրական փոփոխությունների, որոնք ընդունվել են հոկտեմբերի 5-ին) :

Ձայների 3/5 -ը նշանակում է 131-ից 79 ձայն: ՀՀԿ-ն այդքան ձայն չունի: Հետեւաբար  չի կարողանա միայն իր ուժերով անցկացնել այդ օրենսգիրքը, հավելեց պատգամավորը:

«Եթե ընդդիմությունն իրեն դրսեւորի որպես ընդդիմություն, իր քաղաքական իրական շահերը հանուն որեւէ այլ բանի չզիջի, ապա մենք կունենանք հրաշալի Ընտրական օրենսգիրք, որի դեպքում նոր խորհրդարանում իշխանությունն այլեւս չի կարողանա զբաղեցնել վճռորոշ մեծամասնությունը: Իսկ եթե ընդդիմությունից որեւէ մեկն իրեն այլ կերպ պահի ՝ հարցերը նրան ուղղեք»,-հավելեց Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրության, նոր Ընտրական օրենսգիրքը պետք է խորհրդարանական ընտրություններն անցկացնի 100 տոկոսանոց համամասնական համակարգի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ