News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«ՈՉ»-ի ճակատի հաջորդ հանրահավաքը նշանակվել է հոկտեմբերի 30-ին, որից էլ պարզ է դառնում, որ «Չեք անցկացնի» նախաձեռնության երիտասարդների մեջ հավանաբար արդեն հասցրել են նստել «տրոյական ձիերը»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ նշելով, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի դեմ նման ձեւով պայքարելով «ՈՉ»-ի ճակատը ոչնչի չի հասնի:

«Այս երիտասարդների մեջ հավանաբար  խցկված են «տրոյական ձիեր», այսինքն լրտեսներ, դրա համար էլ նման որոշում են կայացրել՝ հանրահավաքը նշանակել հոկտեմբերի 30-ին: Թող իմանան, որ քաղաքացիներն իրազեկված են ու հեռավոր գյուղերում աչքից հեռու հանրահավաք անցկացնելը ոչինչ էլ չի տալու: Ամեն օր է պետք պայքարել, ամեն դեպքում իրենց իրավունքն է, ջահելների հայտարարությունն է, բայց ես պարտավոր եմ արձանագրել, որ եթե հռչակագրի տակ բոլորս ենք ստորագրել, բոլորս պետք է մտահոգվենք եւ աշխատենք: Չեմ կարող չասել, որ տղաները սխալ են գործում, պետք չէ, ուշացնել գործը»,-ասաց ԱԻՄ առաջնորդը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովն 2015թ. հոկտեմբերի 5-ին, ընդունել է  «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»: Որոշմանը կողմ է քվեարկել 104, դեմ՝ 10, ձեռնպահ` 3 պատգամավոր:

Սահմանադրական փոփոխությունների նախագծով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին եւ համամասնական 100 տոկոսանոց ընտրակարգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ