News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 6-ին մենք իշխանություն չենք ընտրում, ոչ էլ իշխանության դեմ ենք պայքարում: Սա Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Սահմանադրական փոփոխություններին նվիրված «Իրապատում» հեռուստանախագծի շրջանակում Սպիտակում կայացած հանդիպմանն ասել է ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը:

«Եթե գնանք եւ ասենք «ոչ», ի՞նչ է փոխվելու: Իշխանությունը կասի՝ չուզեցիք փոփոխություն, ուրեմն ոնց կա, էդպես էլ կմնա»,- նշել է նա: Ըստ Եղիազարյանի՝ այդ բարեփոխումներին կողմնակից են բազմաթիվ ընդդիմադիր ուժեր: «Սա կոսմետիկ փոփոխություն չէ, այլ արմատական փոփոխում: 95-ին գրված Սահմանադրությունը մեկ անձի հագով կարված սահմանադրություն էր, իսկ սա արմատապես փոխում է կառավարման համակարգը»,- նշել է նա:

«Ոչ»-ի կողմնակից, «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը արձանագրեց, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նկատմամբ անտարբերություն կա, իսկ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում անտարբերությունն ավելի մեծ է: «Սա հարմար նախագիծ է, որ Սերժ Սարգսյանը 2018-ից հետո իր ձեռքում պահի իշխանությունը որպես ՀՀԿ նախագահ, բայց չունենա որեւէ պարտականություն երկրի առջեւ: Հիմա մեզ մի ընտրություն է պետք՝ արտահայտո՞ւմ ենք գոհունակություն իշխանությունից, թե՞ ոչ»,- նշել է նա:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի կարծիքով, սահմանադրական փոփոխություններին հիմնականում դեմ են այն կուսակցությունները, որոնք ունեն ընդգծված առաջնորդ:

Նշենք, որ «Հյուսիս» ուղղության «Այո»-ի մասնակիցներն են՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը: Իսկ «Ոչ»-ի ճակատից  են «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը, Պետրոս Մակեյանը եւ Վարդան Խաչատրյանը, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ