News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին ԱՄՆ Նեւադա նահանգի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները:

ԼՂՀ կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է ԱՄՆ Նեւադա նահանգ եւ մի շարք հանդիպումներ ունեցել այնտեղ:

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Նեւադայում վերջերս բացված հուշարձանին՝ կարեւորելով ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման նշանակությունը թե՛ հայ ազգի, եւ թե՛ համայն մարդկության համար: Արայիկ Հարությունյանն այնուհետեւ հանդիպել է այդ նահանգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Անդի Արմենյանին եւ համայնքի մի շարք ներկայացուցիչների՝ նրանց հետ քննարկելով ազգապահպանությանը եւ Արցախ-սփյուռք հարաբերություններին վերաբերող որոշ հարցեր:

Ա. Հարությունյանը հանդիպում է ունեցել նաեւ Նեւադայի օրենսդիր մարմնի եւ տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ներկայացուցիչների հետ: Վարչապետը նրանց ներկայացրել է Արցախի հաջողություններն ու խնդիրները պետականաշինության եւ տնտեսության զարգացման գործընթացներում, ինչպես նաեւ՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները եւ ընդհանուր տարածաշրջանի իրավիճակը: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրության մի շարք հարցեր, ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ:

Համայնքի կողմից իր պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ վարչապետ Հարությունյանն ընդգծել է ազգային նշանակության հարցերում սփյուռքի ակտիվ մասնակցության կարեւորությունը՝ կոչ անելով ներկաներին մասնակցել առաջիկա հեռուստամարաթոնին՝ հանուն հայրենիքի շարունակական զարգացման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ