News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Նոր սահմանադրությունով ամրագրվում է, որ պետությունը պարտավոր է իրականացնել հայրենադարձության ծրագիր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում սահմանադրական փոփոխություններին նվիրված «Իրապատում» հեռուստանախագծի շրջանակում ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, որը ներկայացնում է «Այո»-ի ճակատը:

«Մենք, ցավոք, ունենք արտագաղթ: Առաջին անգամ Սահմանադրությունով ամրագրում ենք, որ պետությունը պետք է իրականացնի հայրենադարձության ծրագիր: Այսինքն՝ անկախ, թե ով է լինելու կառավարությունում, պետք է իրակացնեն այդ ծրագրերն ինչպես 60-ականների կեսերին»,- ասել է նա:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները դրական են անդրադառնում նաեւ դատական համակարգի վրա: Նա նշել է նաեւ, որ սահմանդրական փոփոխություններով սահանվում է, որ կառավարությունը երեք տեսակի հաշվետվություն պետք է ներկայացնի ժողովրդին:

«Պետք է ներկայացնի հաշվետվություն բյուջեի վերաբերյալ, իր իրականացրած ծրագրերի վերաբերյալ, սոցիալական, տնտեսական, մշակութային ոլորտում իրականացրած քաղաքականության մասին»,- ասել է նա՝ նշելով, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո մենք ունենալու ենք ավելի հզոր հայրենիք, արդյունավետ կառավարություն, իրականություն է դառնալու այն սահմանադրական նորմը, որ մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները  բարձրագույն արժեք են:

Նշենք, որ «Հարավ» ուղղության «Այո»-ի մասնակիցներն են՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանը, ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Վարդան Այվազյանը: Իսկ «Ոչ»-ի ճակատից  են հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի նախագահ Թամարա Գեւորգյանը, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ