ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ նոյեմբերի 25-ին, կազմել է 480.79 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.27 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 510.07 դրամ (նվազել է 3.10 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 724.74 դրամ (նվազել է 1.87 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.34 դրամ (աճել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 218.57 դրամ, ոսկին՝ 16,638.73 դրամ, պլատինը՝ 12,984.51 դրամ:
«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում նոյեմբերի 25-ին ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել։