News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը վստահեցնում է, որ դեկտեմբերի 6-ին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն լինելու է հնարավորինս օրինակելի, թափանցիկ եւ արդար:

Այսօր՝  նոյեմբերի 26-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ իրենք անելու են հնարավորինը՝ եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություն անցկացնելու համար:

«Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է հանրաքվեին, մեր համախոհներն ու կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավներ են իրականացնում մարզերում եւ մայրաքաղաքում: Ես համոզված եմ, որ հանրաքվեն լինելու է հնարավորինս օրինակելի, թափանցիկ, ազատ եւ արդար: Մենք  հաստատաբար ունենալու ենք լեգիտիմ արդյունքներ եւ օրինակելի ընտրություն»,- ասաց նա:

Լրագրողների հարցին՝ արդյոք դեկտեմբերի 6-ին ՀՀ բոլոր քաղաքացիները գնալու են հանրաքվեին՝ ամբողջովին իրազեկված Սահմանադրական փոփոխությունների մասին, Հերմինե Նաղդալյանը դժվարացավ որեւէ հստակ պատասխան տալ. «Կարեւոր է երկու հանգամանք՝ ցանկություն եւ հնարավորություն: Ես չեմ կարող ասել՝ արդյոք մեր բոլոր քաղաքացիները ցանկություն եւ հնարավորություն ունեն՝ ծանոթանալու, հասկանալու նախագիծը»:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին: Փոփոխություններով առաջարկվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ